Apache OpenOffice Calc
Ձեր բոլոր թվերը և ցուցակները պահելու լուծումը:
Calc-ը փռված աղյուսակի հավելված է, որը դուք միշտ ցանկացել եք: Նորեկները գտնում են դա ինտուիտիվ և սովորելու համար հեշտ; տվյալներ հավաքագրող արհեստավարժները և թվեր հաշվարկողները կգնահատեն առաջադեմ գործառույթների համապարփակ շրջանակը:
DataPilot-ը առաջադեմ տեխնոլոգիա է, որը հեշտացնում է կորպորատիվ շտեմարաններից հում տվյալների ստացումը; խաչաձև աղյուսակների ստեղծումը, ամփոփումը և փոխակերպումը իմաստալից տեղեկատվության:
Բնական լեզվի բանաձևերը ձեզ թույլ են տալիս ստեղծել բանաձևեր, օգտագործելով բառերը (ասենք, “վաճառքներ - ծախսեր”)։
Խելացի գումարի կոճակը ինքնաշխատ կերպով տեղադրում է գումարի գործառույթ կամ ենթագումարը կախված համատեքստից:
Հրաշագործները-ը ձեզ ուղղորդում է ընտրելու և օգտագործելու առաջադեմ աղյուսակի գործառույթների համապարփակ տիրույթ, կամ ներբեռնեք ձևանմուշներ Կաղապարների մեր պահոցից՝ փռված աղյուսակների պատրաստի լուծումների համար:
Ոճերն ու ձևաչափումը հեշտացնում է բջիջների ձևավորման ճկուն ընտրանքների կիրառումը, ներառյալ ազատ շրջանառվող բովանդակությունը, ձևանմուշները, հետնամասերը, եզրագծերը և ավելին։ Ներկառուցված կաղապարների շնորհիվ Դուք կարող եք հանդես գալ որպես ձեր սեփական աղյուսակի փորձագետ, թույլ տալով կենտրոնանալ ձեր իրական աշխատանքի վրա:
Սցենարի կառավարիչը թույլ է տալիս «ինչ անել, եթե …» վերլուծությունը կոճակի հպումով՝ օր. համեմատեք վաճառքի բարձր /միջին/ ցածր կանխատեսումների շահութաբերությունը:
Calc-ի լուծիչ բաղադրիչը թույլ է տալիս լուծել օպտիմալացման խնդիրներ, որտեղ որոշակի աղյուսակի բջիջի օպտիմալ արժեքը պետք է հաշվարկվի այլ բջիջներում տրամադրված սահմանափակումների հիմքի վրա:
Բազմաթիվ օգտվողների աջակցություն - Խրախուսեք աղյուսակների վրա համագործակցային աշխատանքը: Համատեղելով աղյուսակը, այլ օգտվողները կարող են հեշտությամբ ավելացնել իրենց տվյալները աղյուսակին։ Աղյուսակի սեփականատերը կարող է այնուհետև հեշտությամբ ինտեգրել նոր տվյալները մի քանի կտտոցով։ Համագործակցության այս առանձնահատկությունն օգնում է խուսափել բախումներից:
Պահպանեք ձեր աղյուսակները OpenDocument ձևաչափով՝ միջազգային նոր ստանդարտ գրասենյակային փաստաթղթերի համար: Այս XML ձևաչափը նշանակում է, որ կապված չեք Calc-ին։ Դուք կարող եք մուտք գործել ձեր աղյուսակներ ցանկացած OpenDocument-ի հետ համատեղելի ծրագրակազմից։
Դուք ազատ եք ներմուծել ձեր հին Microsoft Excel աղյուսակները կամ պահպանել ձեր աշխատանքը Excel ձևաչափով` այն անձանց ուղարկելու համար, ովքեր օգտագործում են Microsoft-ի արտադրանքը: Calc-ը կարող է կարդալ .xlsx նիշքեր, որոնք ստեղծվել են Microsoft Office 2007 կամ Microsoft Office 2008 Mac OS X-ի համար:
Եթե ցանկանում եք ձեր արդյունքները ուղարկել մեկին, ով չունի փռված աղյուսակի ծրագիրը տեղադրված, ապա օգտագործեք Դյուրակիր փաստաթղթի ձևաչափը (.pdf) - կարիք չկա գնել կամ տեղադրել որևէ լրացուցիչ ծրագիր: