Apache OpenOffice Math
Հեշտ է Ձեր փաստաթղթերի համար հավասարումներ և բանաձևեր ստեղծելը:
Math-ը Apache OpenOffice-ի մաթեմատիկական հավասարումների բաղադրիչն է: Այն սովորաբար օգտագործվում է որպես հավասարումների խմբագիր տեքստային փաստաթղթերի համար, բայց կարող է նաև օգտագործվել այլ տեսակի փաստաթղթերի համար կամ ինքնուրույն: Երբ օգտագործվում է Writer-ի ներսում, ապա հավասարումը դիտարկվում է որպես տեքստային փաստաթղթի ներսում գտնվող օբյեկտ: Նմանապես, կարելի է դրանք նաև տեղադրել Apache OpenOffice-ի այլ ծրագրերի մեջ, ինչպիսիք են Calc և Impress:
Math-ը oգտագործելով՝ բանաձև մուտքագրելու երեք հիմնական եղանակ կա.
- Հավասարումների խմբագրիչում մուտքագրեք նշագրումը:
- Աջ կտտացրեք հավասարության խմբագրիչին և համատեքստի ընտրացանկից ընտրեք նիշը:
- Ընտրեք նիշը Տարրեր գործիքավանդակից։