Apache OpenOffice Draw
Բիզնես գործընթացների ու գծապատկերների ստեղծումը դարձնումէ պարզ:
Draw - արագ ուրվագիծից դեպի բարդ պլան, Draw-ն ձեզ տալիս է գործիքներ շփվելու գրաֆիկայի և գծապատկերների հետ: Էջի առավելագույն չափը 300 սմ x 300 սմ, Draw-ն հզոր գործիք է տեխնիկական կամ ընդհանուր պաստառների համար և այլն:
«Կայանեք» ձեր ամենատարածված նկարչական գործիքները ձեր պաստառի շուրջ, պատրաստ մեկ սեղմումով մուտքի:
Օգտագործեք Ոճեր և Ձևաչափում -ը գրաֆիկական ձեր բոլոր ոճերը դնելու համար ձեր մատների ներքո։
Մանիպուլյացիայի ենթարկել առարկաները, պտտվել երկու կամ երեք չափսերով. 3D կարգավորիչը թույլ է տալիս շատ արագ ստեղծել գնդեր, օղակներ, խորանարդներ և այլն:
Դասավորեք առարկաները, խմբավորեք, ապախմբավորեք, վերախմբավորեք և խմբագրեք առարկաները քանի դեռ խմբավորված են: Բարդ մատուցումը թույլ է տալիս ստեղծել ֆոտոիրական պատկերներ ձեր սեփականով հորինվածքով, լուսավորության էֆեկտներով, թափանցիկությամբ, հեռանկարով և այլն:
Խելացի միակցիչները կատարում են բլոկ սխեմաների, կազմակերպական գծապատկերների, ցանցի գծապատկերների և այլն համար կարճ աշխատանքներ: Սահմանեք ձեր սեփական «սոսնձման կետերը» միակցիչներին «կպչելու» համար:
Չափսերի գծերը ինքնաշխատ կերպով հաշվարկում և ցուցադրում են գծային չափերը ինչպես դուք նկարել եք։
Clipart-ի համար օգտագործեք Պատկերասրահ նկարը; Դուք կարող եք նաև ստեղծել ձեր սեփական արվեստը և այն ավելացնել Պատկերասրահին։
Պահեք ձեր գրաֆիկան OpenDocument ձևաչափով՝ միջազգային նոր ստանդարտի գրասենյակային փաստաթղթերի համար: Այս XML ձևաչափը նշանակում է, որ դուք կապված չեք Draw-ի օգտագործման հետ: Ձեր գրաֆիկա կարող եք մուտք գործել OpenDocument համատեղելի ցանկացած ծրագրակազմից:
Ներմուծել գրաֆիկա բոլոր սովորական ձևաչափերից (ներառյալ BMP, GIF, JPEG, PNG, TIFF, և WMF):
Օգտագործեք Draw-ի անվճար հնարավորությունը` ձեր աշխատանքի Flash (.swf) տարբերակները ստեղծելու համար: