Apache OpenOffice Writer
Թույլ տալ ձեզ կենտրոնանալ ձեր գաղափարները գրելու վրա
Writer ունի այն ամենը, ինչ կսպասեիք ժամանակակից, լիովին հագեցած տեքստի խմբագրիչից։
Այն բավականին պարզ է արագ հուշագրի համար, բայց բավականաչափ հզոր՝ լիարժեք գրքեր ստեղծելու համար բովանդակությամբ, գծապատկերներով, ցուցիչներով և այլն: Դուք ազատ եք կենտրոնանալու ձեր գաղափարների վրա, մինչ Writer-ը դրանց հիանալի տեսք է տալիս:
Հրաշագործները-ը ազատում են ստանդարտ փաստաթղթեր պատրաստելու հետ կապված բոլոր քաշքշուկներից, ինչպիսիք են նամակները, ֆաքսերը, օրակարգերը, արձանագրությունները կամ իրականացնել ավելի բարդ խնդիրներ, ինչպիսիք փոստի միաձուլումն է: Իհարկե, դուք նաև ազատ եք ստեղծել ձեր սեփական ձևանմուշները, կամ ներբեռնեք ձևանմուշները Ձևանմուշների մեր պահոցից:
Ոճերն ու ձևաչափումը ոճաթերթիկների ուժը տրամադրում է յուրաքանչյուր օգտագործողի։
Ինքնաշտկվող բառարան-ը կարող է մուտքագրելիս որսալ սխալները, տպելու ընթացքում ստուգելով ուղղագրությունը: Writer-ը կարող է նաև կարգավորել տարբեր լեզուների օգտագործումը ձեր փաստաթղթում:
Ինքնալրացումը-ը նվազեցնում է մուտքագրման ջանքերը, այն կառաջարկի ընդհանուր բառեր և արտահայտություններ՝ ձեր մուտքագրածը լրացնելու համար:
Տեքստի շրջանակները և հղումները ձեզ հնարավորություն են տալիս լուծելու սեղանադիր հրատարակչական առաջադրանքները տեղեկագրերի, թռուցիկների և այլնի համար, ներկայացված ճիշտ այնպես, ինչպես դուք եք ցանկանում որ լինեն.
Բովանդակության աղյուսակ & Հղումներ - Բարձրացրեք ձեր երկար, բարդ փաստաթղթերի օգտակարությունը ստեղծելով բովանդակության աղյուսակ կամ ինդեքսավորման տերմիններ, մատենագիտական հղումներ, նկարազարդումներ, աղյուսակներ և այլ առարկաներ:
Բազմաէջ ցուցադրություն - Writer-ը խմբագրման ընթացքում կարող է նաև արտածել բազմաթիվ էջեր՝ երազանք բարդ փաստաթղթերի դեպքում։ Լավ է աշխատում լայն և բազմակի մոնիտորների հետ:
Նշումներ - Նշումների հատկությունը ցուցադրում է գրառումներ և մեկնաբանություններ փաստաթղթի կողմում: Սրա շնորհիվ նշումները շատ ավելի հեշտ ընթեռնելի են դադռնում: Բացի այդ, տարբեր օգտվողների գրառումներն արտածվում են տարբեր գույներով` խմբագրման ամսաթվի և ժամի հետ միասին:
HTML, PDF, MediaWiki ձևաչափեր - Ձեր փաստաթղթերը ազատորեն մատչելի դարձրեք Writer-ի HTML արտահանում ոստայն միջոցով, կամ արտահանեք MediaWiki ձևաչափով՝ վիքիում հրապարակելու համար: Հրապարակեք Portable Document Format (.pdf)` երաշխավորելու համար, որ այն ինչ գրում եք նույնն է, ինչ ձեր ընթերցողն է տեսնում։ Apache OpenOffice-ում PDF արտահանման առանձնահատկությունն ապահովում է ձևավորման հսկայական բազմություն և անվտանգության տարբերակներ; այնպես, որ PDF նիշքերը կարող են հարմարեցվել շատ տարբեր սցենարների, ներառյալ ISO ստանդարտի PDF/A նիշքերը:
.odt ստանդարտ - Պահեք ձեր փաստաթղթերը OpenDocument ձևաչափով` միջազգային նոր ստանդարտ գրասենյակային փաստաթղթերի համար: Այս XML ձևաչափը նշանակում է, որ կապված չեք Writer-ի հետ: Ձեր փաստաթղթերին կարող եք մուտք գործել ցանկացած OpenDocument համատեղելի ծրագրակազմից:
.docx & .doc աջակցություն - Writer-ը իհարկե կարող է կարդալ ձեր Microsoft Word-ի բոլոր հին փաստաթղթերը կամ պահպանել ձեր աշխատանքը Microsoft Word ձևաչափով, ուղարկելու համար այն մարդկանց, ովքեր դեռ օգտագործում են Microsoft-ի արտադրանքները: Writer-ը կարող է նաև բացել .docx նիշքեըր, որոնք ստեղծվել են Microsoft Office 2007-ի կամ Microsoft Office 2008-ի հետ Mac OS X-ի համար: